Մայիսի 15-ին, համաձայն իշխանությունների կարգադրության, սկսվել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից ոչ հեռու գտնվող Կավամատա քաղաքի բնակիչների տարհանումը: 

Այդ շրջանը գտնվում է  20-կմանոց արգելված գոտուց դուրս, սակայն  քաղաքում արձանագրվել են յոդի եւ ցեզիումի իզոտոպների բարձր պարունակություն, հաղորդում է Gazeta.ru-ն:

«Ֆուկուսիմա-1» -ի վթարից հետո կայանի մերձակայքում գտնվող բնակավայրերից տարհանվել է ավելի քան 80 հազար մարդ: Նրանց վերադարձի հնարավորությունը հնարավոր կլինի քննարկել հաջորդ տարվա սկզբից ոչ շուտ: