Գերմանիայի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) միջեւ բանակցությունները  չեն կայանա Նյու Յորքում ԱՄՀ-ի  ղեկավար Դոմինիկ Ստրոսս- Կանի ձերբակալության պատճառով:

Գերմանիայի կառավարության աղբյուրի համաձայն` ԱՄՀ-ն որոշել է այլ ներկայացուցչի չուղարկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցություններին, որի ժամանակ պետք է քննարկվեր Եվրոպայում պարտքերի հետ կապված իրավիճակը:

Հիշեցնենք, որ Ստրոսս -Կանը ձերբակալվել է այսօր` Նյու Յորքի JFK օդանավակայանում`  Փարիզ թռիչքից 10 րոպե առաջ: Նյու Յորքի ոստիկանությունը նրան մեղադրում է Sofitel հյուրանոցի սպասավորուհու բռնաբարության փորձի համար: