Հայաստանում մայիսի 19-22 -ը կանցկացվեն Բելառուսի մշակույթի օրեր:

Ինչպես հաղորդում է  ԲԵԼՏԱ գործակալությունը, նախատեսվում են Բելառուսի պարի պետական համույթի, «Մաքուր ձայն»  վոկալ խմբի եւ ակորդեոնիստ Իգոր Կվաշեւիչի ելույթները:

Կկազմակերպվի ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ կներկայացվեն բելառուս վարպետների  աշխատանքները, Բելառուսի ժամանակակից կերպարվեստի թանգարանը կներկայացնի «Յուվելիրկա» ցուցադրությունը:

Մշակութային օրերի շրջանակում կկազմակերպվի բելառուսկան ֆիլմերի ցուցադրություն:  Կներկայացվեն «Բելառուսֆիլմի» գեղարվեստական, փաստագրական, անիմացիոն ֆիլմերը: