Պաղեստինյան ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը հայտարարել է, որ պատրաստ է հեռանալ Պաղեստինի նախագահի պաշտոնից, եթե այն դառնա անկախ պետություն:

«Երբ ինձ ընտրեցին, իմ ծրագիրը հետեւյալն էր` անվտանգության ուժեղացում, տնտեսական եւ սոցիալական զարգացում, խաղաղության ձեռբքերում եւ վերջապես` մեր պետության անկախության ճանաչում: Այս տարի հնարավորություն կա հասնելու այդ ամենին: Այդ դեպքում ես պաշտոնաթող կլինեմ»,-իտալական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Աբբասը:

«Եթե չկարողանանք Իսրայելի հետ բանակցություններում առաջընթացի հասնել` կդիմենք ՄԱԿ-ին»,-ավելացրել է նա:

Հիշեցնենք, որ մայիսի սկզբին Աբբասը հայտարարել էր ՀԱՄԱՍ-ի հետ պայմանավորվածությունների մասին, որը ենթադրում էր միասնական կառավարության ձեւավորում եւ նախագահական ընտրություններ 2011թ-ին: