ԱՄՆ կառավարությունն ավարտել է TikTok-ի անվտանգության ստուգումը, հաղորդում է  AFP-ը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:

Նրա խոսքով՝ ստուգումն անցկացրել է ԱՄՆ-ում արտասահմանյան ներդրումների հարցով կոմիտեն:

Նա նաեւ հայտնել է, որ այս շաբաթ արդյունքները կներկայացնեն նախագահի:

Այդ նորությունը հայտնվել է հավելվածի եւ Չինաստանի միջեւ կապի ու հարթակը լրտեսության համար օգտագործելու շուրջ ամերիկացի պաշտոնյաների եւ օրենսդիրների մտահոգության ֆոնինԼ