Մայիսի 15-ի գիշերը Պակիստանում երեք երկրաշարժ է տեղի ունեցել` 4,6 - 5,8 մագնիտուդով: Այս մասին հաղորդել է ազգային սեյսմոլագիական ծառայությունը:
Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ցնցումներից հետո հազարավոր մարդիկ լքել են իրենց տները` վախենալով ավելի ուժեղ երկրաշարժից:
Նշենք, որ Պակիստանը բարձր սեյսմակտվիություն ունեցող երկրների շարքում է: 2005թ. հզոր երկրաշարժի արդյունքում զոհերի թիվը հասել էր 80 հազարի:





























