Մարտի 14-ին, ժամը 14:30-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցի 25/5 հասցեի դիմաց տեղի է ունեցել վրաերթ:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 23-ամյա Արմեն Հովհաննիսյանը, ով աշխատում է «Կարմանդ» ՍՊԸ-ի տնօրեն, վարելով ՎԱԶ-21214 մակնիշի 40 ՕP 040 ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել 179 դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ, 11-ամյա Տիգրան Հարությունյանին:

Վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արդրանիկ Փարսադանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: