Ուկրաինայի կառավարությունը միջոցների խնայման նպատակով ռուսական գազի անհրաժեշտ գնումներն իրականացրել է առաջին եռամսյակում եւ երկրորդ եռամսյակում նման գնում գրեթե չի կատարի: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը:
Ապրիլի 28-ին Ուկրաինայի էներգետիկայի եւ քարածխի արդյունաբերության նախարար Յուրի Բոյկոյի եւ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի բանակցությունների արդյունքներով որոշվել էր դրանց հաջորդ փուլը շարունակել 2011թ. մայիսի կեսերին:





























