Շվեյցարիայում այսօր` մայիսի 15-ին հանրաքվեի է դրվել կամավոր էֆթանազիայի վերաբերյալ երկու հարց: Տեղի բնակիչները պետք է պատասխանեն ` կարելի~ է արգելել բժշկի օգնությամբ ինքնասպանությունը եւ պե~տք է արդյոք այդ իրավունքը սահմանափակել օտարերկրացիների համար:
Ըստ կանխատեսումների` Էֆթանազիան արգելելու առաջարկն աջակցություն չի գտնի, քանի որ այն վաղուց օրինականացված է Շվեյցարիայում:
Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ապա, ամենայն հավանականությամբ, պատասխանը դրական է լինելու: Ըստ հարցման` քաղաքաբնակների 66% դժգոհ է ինքնասպան տուրիստների հոսքից:





























