Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի տիկինը` Սյուզան Մուբարաքը, ով սրտի տագնապով հոսպիտալացվել էր մայիսի 13-ին, շտապ վիրահատության կենթարկվի:

Սյուզան Մուբարաքը հիվանդանոց էր տեղափոխվել հարցաքննությունից եւ 15 օրով կալանքի տակ պահելու որոշումից հետո: Բժիշկները նրա մոտ կրծքահեղձուկի նոպա էին կասկածել, բացի այդ կտրուկ բարձրացել էր ճնշումը:

Հետաքննությունը ենթադրում է, որ Սյուզան Մուբարքն իր ամուսնու դիրքն օգտագործել է  հարստանալու համար: Նրան ներկայացրել են ունեցվածքի ցուցակ եւ բանկային հաշիվներ, որոնք անհամատեղելի են առաջին տիկնոջ պաշտոնական եկամուտների հետ: