Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը զգուշացրել է «Սիրայում մեջկրոնական բախումների եւ երկրի պառակտման» հնարավորության մասին, եթե ներքաղաքական իրավիճակը շարունակվի սրվել:  Այդ մասին նա ասել է Ռեզա քաղաքում լրագրողների հետ հանդիպմանը:

Էրդողանն առաջին անգամ չէ, որ անհանգստություն է հայտնում Սիրիայում իրավիճակի կապակցությամբ:

Մայիսի 12-ին արեւմտյան լրատվամիջոցներին տրված հարցազրույցում Թուրքիայի վարչապետն ասել էր, թե Սիրիայի նախագահին խորհուրդ է տվել ձեռնամուխ լինել բարեփոխումների` մինչեւ զանգվածային բողոքի ակցիաների սկիզբը: Միաժամանակ Էրդողանը վաղաժամկետ էր համարել Բաշար ալ Ասադի հեռացումը իշխանությունից: Նա հույս էր հայտնել, որ Սիրիայի նախագահը, չնայած «ուշացմանը», երկրում անհրաժեշտ փոփոխություններ կկատարի: