Չինաստանի նկատմամբ ամերիկյան քաղաքականությունը միջազգային աջակցություն է վայելում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, հաղորդում է Reuters-ը:

«Մենք տեսնում ենք Չինաստանի Կոմունիստական կուսակցությանն այնպիսին ,ինչպիսին նա կա՝ դա մեր ժամանակների գլխավոր սպառնալիքն է»,-ասել է նա:

Պոմպեոյի խոսքով՝ շատ երկրներ աջակցում են ԱՄՆ նախաձեռնություններին, օրինակ՝ 5G  ցանցերում Huawei Technologies Co Ltd-ի սարքավորումներից հրաժարվելու նախաձեռնությանը:

Այնուամենայնիվ, Պոմպեոն նշել է  Պեկինի դեմ միջազգային դաշինք ձեւավորելու բարդության մասին: Նա ասել է, որ զարմացած է եւ մտահոգված Հոնկոնգի անվտանգության մասին օրենքին աջակցող երկրների թվով: