ՀՀ-ում տարբեր նախարարությունների եւ մասնավոր ընկերությունների միջեւ գործարքները զուրկ են եղել թափանցիկությունից: Այս մասին ասվում է Transparency International հակակոռուպցիոն միջազգային կենտրոնի՝ «Մասնավորեցումը եւ օտարերկրյա ներդրումները ՀՀ-ում 1997-2020թթ․» հետազոտության մեջ:
«Դա, մասնավորապես, թույլ չի տվել մասնավորեցվող կամ վաճառվող գույքի շուկայական արժեքի մասին տվյալներ ստանալ: Օրինակ՝ Սեւան-Հրազդան կասկադը փոխանցվել է ռուսական կողմին 40 մլն դոլարի չափով պարտքից 25 մլն դոլարի մարման համար, սակայն կա կարծիք, որ նման հնարավորությունների զարգացման համար մի քանի հարյուր միլիոնավոր դոլարներ են պահանջվել»,-ասվում է հետազոտության մեջ:





























