Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քննարկել են Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ զորավարժությունները:

Կողմերը նշել են, որ դրանք «Անկարայի եւ Բաքվի եղբայրության եւ բարեկամության հերթական ապացույցն են»:

Ալիեւը բարձր է գնահատել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային Անկարայի աջակցությունը:

Ալիեւը Էրդողանին շնորհավորել է Կուրբան բայրամի տոնի կապակցությամբ:

Կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների խորացող գործընկերությունից եւ  վստահություն հայտնել, որ համագործակցությունը հետագայում եւս կխորանա: