Twitter-ը հրաժարվել է Իսրայելի խնդրանքով ջնջել Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի թվիթները, որոնցում «իսրայելցի ժողովրդի ցեղասպանության» կոչեր են արվում, գրում է The Post-ը:

Իսրայելի ռազմավարական հարցերի նախարար Օրիտ Ֆարկաշ Հակոհենը նամակ է գրել սոցցանցի գլխավոր տնօրեն Ջեք Դորսիին, որում կոչ է արել ջնջել Խամենեիի ատելության կոչերն ու հակասեմիտական թվիթները:

Սակայն Twitter-ի՝ հասարակական քաղաքականության հարցերի փոխնախագահ Սինիդ ՄքՍվինին նշել է, որ այդ թվիթները չեն խախտում իրենց քաղաքականությունը:

«Այժմ համաշխարհային առաջնորդների նկատմամբ մեր քաղաքականությունն ասում է, որ այլ հասարակական գործիչների հետ ուղիղ փոխգործակցությունը, ընթացիկ հարցերի մեկնաբանությունները, տնտեսական կամ ռազմական հարցերով կտրուկ հայտարարությունները չեն խախտում մեր քաղաքականությունը»,-ասել է նա: