ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարել է, որ կստորագրի ԱՄՆ-ում TikTok տեսահավելվածի արգելման մասին գործադիր հրամանը, ինչը կմեծացնի ճնշումը տեսահավելվածի սեփականատեր՝ չինական ByteDance ընկերության վրա՝ ձեռնարկված այն վաճառելու նպատակով, հայտնում է Reuters-ը:

Թրամփի հայտարարությունը հաջորդել է Սպիտակ տան, չինական ByteDance ընկերության եւ TikTok-ի պոտենցիալ գնորդների, ներառյալ Microsoft ընկերության միջեւ կատաղի բանակցություններից հետո: Նշվում է, որ առայժմ գործարք չի կնքվել, եւ բանակցությունները կշարունակվեն առաջիկա օրերին:

Գործակալության աղբյուրներից մեկը հայտնել է, որ չնայած եւ Microsoft կորպորացիային է պատկանում LinkedIn սոցցանցը, TikTok-ը գնելու դեպքում կբախվի ավելի քիչ խոչընդոտների, քան իր ուղղակի մրցակիցները, օրինակ՝ Facebook-ը:

Սակայն ByteDance-ը TikTok-ը գնահատում է ավելի քան 50 մլրդ դոլար եւ պնդում բաժնետոմսերի մասնակի փաթեթի պահպանումը, ինչը բարդացնում է գործարքի կնքումը, նշել է մյուս աղբյուրը: