2010 թվականին Հայաստանի կրթության ոլորտին հատկացվել է 21 մլրդ 87 մլն դրամ գումար: Ընդհանուր առմամբ, կրթության ամսով բյուջեն իրականացվել է 98,2 տոկոսով:
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նկատել է, որ բյուջեի կատարման աննշան տատանումը պայմանավորված է աշակերտների եւ ուսանողների թվի նվազմամբ, նաեւ որոշակի տնտեսմամբ: Նա նշել է, թե հաշվետու ժամանակահատվածում նախարարությունը մի քանի կարեւոր ծրագրեր է իրականացրել, այդ թվում` հայագիտության կենտրոնի բացում Հալեպի համալսարանում, Վրաստանի հայ ուսուցիչների վերապատրաստում: Վերջին ծրագիրն իրականացվել է Վրաստանի ֆինանսավորմամբ:
Նախարարն առանձնացրել է դպրոցները համակարգիչներով ապահովելու ծրագիրը: Տվյալ ծրագրով Հայաստանի դպրոցներին հատկացվել է 2500 համակարգիչ, եւս 100 համակարգիչ տրվել է Լեռնային Ղարաբաղի դպրոցներին:
Աշոտյանը նաեւ նշել է, թե հաշվետու ժամանակահատվածում դադարեցվել է 25 մասնավոր բուհերի լիցենզիան:




























