Երեւանի քաղաքապետարանում այսօր` մայիսի 16-ին կայացած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է խիստ միջոցներ ձեռնարկել հասարակական տրանսպորտում ծխող վարորդներին վարչական տույժերի ենթարկելու ուղղությամբ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կ. Կարապետյանը հիշեցրել է, որ դա օրենքի կոպիտ խախտում է:

Այս համատեքստում քաղաքապետը նաեւ հանձնարարել է ներկայացնել առաջարկներ հանրային սննդի օբյեկտներում ծխողների եւ չծխողների համար առանձնացված գոտիներ ստեղծելու վերաբերյալ: