Բեյրութի նահանգապետ Մարվան Աբբուդը նավահանգստի մոտ տեղի ունեցած պայթյունի վնասը գնահատել է 3-5 մլրդ դոլար, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով LBC հեռուստաալիքին:

Աբբուդը հայտնել է 10 հրշեջի մահվան մասին: 

Նա նշել է, որ քաղաքի հարյուրավոր բնակիչներ անօթեւան են մնացել: