Թուրքիայի եւ Հունաստանի սահմանն ապօրինաբար հատելու փորձի ժամանակ ձերբակալվել են Վրաստանի 14 քաղաքացիներ:
Վրաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Ինգա Կիկվաձեն հայտնել է, որ գաղթականները թաքնվել էին ավտոբուսում, սակայն նրանց հայտնաբերել եւ ձերբակալել են: Բոլորին տեղավորել են հունական մեկուսարանում:
Գործի հանգամանքների քննությանը մասնակցում է Սալոնիկում Վրաստանի հյուպատոսությունը:




























