Իշխանությունը պետք է օպերատիվ լուծումներ ձեռնարկի թե' տեղում օգնություն ցուցաբերելու, թե' հնարավորինս մեր հայրենակիցներին հայրենիք տեղափոխելու համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի' հայրենակիցներ,

Խոր ցավ ապրեցի Բեյրութում կատարված պայթյունի հետևանքով մարդկային զոհերի, մեր երեք հայրենակիցների մահվան, տասնյակ վիրավորների և համատարած ավերածությունների կապակցությամբ։

Մենք և մեր պետությունը պետք է տեր կանգնենք մեր հայրենակիցներին, որոնք հայտնվել են անելանելի վիճակում։ Իշխանությունը պետք է օպերատիվ լուծումներ ձեռնարկի թե' տեղում օգնություն ցուցաբերելու, թե' հնարավորինս մեր հայրենակիցներին հայրենիք տեղափոխելու համար։ Ձեռնարկվող միջոցառումների մասին հանրությանը պարբերաբար պետք է համապատասխան տեղեկատվություն տրամադրվի։

Բեյրութում ապրող յուրաքանչյուր մեր հայրենակից պետք է զգա մայր հայրենիքի ներկայությունը և աջակցությունը։

Բոլորս համախմբված սատար կանգնենք մեր հայրենակիցներին։

Հենց հիմա անհրաժեշտ է արտակարգ և արտահերթ միջոցառումների իրականացում։

Այս թեմայով առավոտյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներով խոսել ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, որը պատրաստվում է համապատասխան աջակցություն կազմակերպել մեր հայրենակիցներին»: