Թուրքիան կարող է առաջադրել ֆինանսների նախարար Մեհմետ Շիմշեկի թեկնածությունը Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահի պաշտոնում Դոմինիկ Ստրոս-Կանի փոխարեն, եթե վերջինս սեռական սկանդալի պատճառով լքի այդ պաշտոնը: Այդ մասին գրում է թուրքական Hurriyet պարբերականը:

Թերթը նշում է, որ ֆրանսիացի պաշտոնյան ստիպված կլինի շուտ լքել ԱՄՀ ղեկավարի աթոռը, իսկ Անկարայում արդեն պատրաստվում են թեկնածու առաջադրել:

Շիմշեկի առաջադրման մասին առաջիններից մեկը գրել է պետնախարար Էգեմեն Բաղըշը, ով իր բլոգում նշել է, թե Շիմշեկը համապատասխանում է բոլոր պահանջներին: Թուրքական պաշտոնական աղբյուները չեն մեկնաբանել լուրը:

ԱՄՀ ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանին ձերբակալել են Նյու Յորքում եւ Sobitel հյուրանոցի սպասուհու նկատմամբ սեռական ոտնձգության մեղադրանք են առաջադրել: