«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մայիսի 16-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 375 դրամ։ Ընդսմին՝ բոլոր 7 գործարքներն իրականացվել են հենց այդ փոխարժեքով։ Ընդհանուր առմամբ վաճառվել է 1,2 մլն դոլար։

Կանխիկ արտարժույթի շուկայում փոխանակման կետերն ավելի հակված են դոլարն արժեւորելու։ Ժամը 18։00-ի դրությամբ որոշ փոխանակման կետեր արդեն սկսել են դոլար ընդունել 374 դրամով՝ վաճառքի նվազագույն գին սահմանելով 376-ը։