«Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցչի մասնակցությունը խորհրդանշելու է նոր, խաղաղ էջ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների հարաբերություններում: Այդ մասին «Կովկասի լրագրողների ցանց» օնլայն-խորհրդաժողովում հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը:
«Մրցույթի կանոններով` բոլոր երկրների ներկայացուցիչների մասնակցությունն ապահովում է կազմակերպիչ երկիրը: Կարծում եմ` Հայաստանի ներկայացուցիչները կարող են մասնակցել: Նրանց անվտանգությունը, պատրաստվելու եւ արժանի կերպով մասնակցելու հնարավորությունը կապահովվի»,- ասել է նա:
Նշենք, որ Դյուսելդորֆում կայացած մրցույթում հաղթել է Ադրբեջանը ներկայացնող զույգը, եւ հաջորդ մրցույթը կայանալու է Բաքվում:
Հայաստանի ներկայացուցիչ Էմմին չկարողացավ անցնել կիսաեզրափակիչ եւ դուրս մնաց մրցույթից:



























