Երեւանում մայիսի 19-20-ին կայանալու է «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն ու Հարավային Կովկասը. տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հեռանկարներ» թեմայով միջազգային խորհրդաժողովը, որի աշխատանքներին մասնակցելու են Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Խորհրդաժողովին մասնակցելու է ՆԱՏՕ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Յուրի Զուբակովը, Հայաստանի ՊՆ Ազգային ռազմավարաան հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը, այլ պաշտոնյաներ եւ փորձագետներ: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանում ՀԱՊԿ տեղեկատվական կենտրոնից: