Բաքուն կոչ է անում Երեւանին հրաժարվել ժամանակ ձգելուց ղարաբաղյան կարգավորման մեջ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Մենք անհանգստացած ենք, որ ժամանակը գնում է, իսկ արդյունք չկա»,- հայտարարել է փոխնախարարը լրագրողներին:
Ըստ Ազիմովի, Ադրբեջանի նախագահը հարգալից է վերաբերվում Ռուսաստանի նախագահի հրավերին, պատարստ է այսուհետ եւս մասնակցել ռուսական կողմի կազմակերպած հանդիպումներին Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների մակարդակով:
«Սակայն միաժամանակ մենք կցանկանայինք, որ հակառակ կողմը իր նպատակներով չօգտագործեր Ադրբեջանի բարեհաճությունը, ավելի հստակ, ճիշտ օգտագործեր ժամանակը»,- ընդգծել է Ազիմովը:




























