Սան-Ֆրանցիսկոյի սոցիալական ծառայության վարչությունը հետաքննություն է սկսել մի կնոջ նկատմամբ, ով իր 8-ամյա դստերը «Բոտոքս» էր ներարկում, հաղորդում է Today Moms-ը: Քննությունն սկսվել է, երբ մարտին գեղեցկության սրահի 34-ամյա աշխատակցուհի Քերրի Քեմփբելլը հայտնել էր հեռուստաեթերում, որ իր դստերը «Բոտոքս» է ներարկում: Ըստ կնոջ, դա օգնում է վերացնել երեխայի դեմքի կնճիռները, եւ նա մասնակցում է գեղեցկության մրցույթներին: Քեմփբելլը նշել է, թե այլ ծնողներ եւս նման կերպ են վարվում:

Հարցին, թե որտեղի՞ց է ձեռքբերում դեղամիջոցը, որը թույլատրվում է միայն բժիշկների կողմից, կինը պատասխանել է, թե անանուն «հավաստի աղբյուր» ունի:

Երեխան իր հերթին նշել է, թե ներարկումները ցավոտ են, բայց ինքն արդեն սովորել է: