Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն Վրաստանում մահմեդականների վարչության ստեղծումը քաղաքական քայլ է որակում:
Փաշազադեն պաշտոնական Թբիլիսիի որոշումը «սխալ» է համարում եւ հայտարարել է, թե դիմելու է Վրաստանի իշխանություններին «տվյալ խնդրի վերացման» հարցով:
«Այդ հարցն օրակարգում էր դեռ այն ժամանակ, թե Վրաստանում չէր ընդունվել չորս խաչերով դրոշը: Ցանկացած պետություն իրավունք ունի որոշումներ կայացնել ցանկացած հարցով այդ թվում կրոնական եւ այլ հարցերով: Խոսքը դրա մասին չէ, այլ այն, որ այստեղ միակողմանի մոտեցում կա: Եթե Վրաստանում վարչություն ստեղծվի եւ այլ կրոնների համար, նման վարչություն էլ լիներ Հայաստանում, կարելի կլիներ խոսել ոչ միակողմանի մոտեցման մասին»,- նկատել է նա:




























