Թուրքիայի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել հաստատության սեփականատիրոջ սպանության փաստով, որում մեղադրվում են Վրաստանի վեց քաղաքացիներ: Սպանությունը տեղի էր ունեցել մայիսի 15-ին:

Մեղադրյալներն աշխատում էին Թուրքիայի քաղաքացու օբյեկտում, եւ վերջինս դարձել է ավազակային հարձակման զոհը: Զոհի կնոջը հաջողվել է մեռած ձեւանալ եւ կենդանի մնալ: Նրան բազմաթիվ վնասվածքներով հասցրել են Տրապիզոնի հիվանդանոց, եւ բժիշկների գնահատմամբ նրա վիճակը ծանր է:

Ավազակային հարձակման վեց անդամներից երկուսին հաջողվել է թաքնվել, մյուսներին ձերբակալել են: Մեղադրյալները սպանվածի տանից ոսկի եւ բջջային հեռախոսներ էին գողացել: