Բուլղարիայի հայոց թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ Աբգար վարդապետ Հովակիմյանը մայիսի 13-ին ժամանել է Սոֆիա:
Բուլղարիայի հայոց թեմի մամլո դիվանից NEWS.am-ին հայտնում են, որ նրան օդանավակայանում դիմավորել են Հայաստանի դեսպան Արսեն Սղոյանը, Բուլղարիայի Թեմական խորհրդի ատենապետ Ռուբեն Գրիգորյանը, «Երեւան» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վարդանուշ Թոփաքպաշյանը, «Բարեգործականի ձայն» ամսաթերթի խմբագիր Հռիփսիմե Երնիասյանը եւ այլք:
Աբգար վարդապետ Հովակիմյանն իր խոսքում Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ նշանակվելու առիթով երախտագիտության խոսք է ուղղել Գարեգին Բ-ին եւ նշել, որ կանի ամեն ինչ, որպեսզի Բուլղարիայի հայոց թեմին վերադարձնի իր պատմական անցյալի փառքը:




























