Անցած հանգստյան օրերին Թուրքիայի 40 քաղաքներում բողոքի զանգվածային ակցիաներ են կայացել ինտերնետում գրաքննություն մտցնելու դեմ:

Մարդիկ պահանջել են չեղյալ հայտարարել պրոֆիլները 4 մասի դասակարգելու նորամուծությունը, այն բռնապետության դրսեւորում համարելով: Իսկ այն օրը, երբ կանոնները կմտնեն ուժի մեջ, արդեն կնքել են «Ինտերնետի մահը» անունով:

Նոր կանոններով օգտվողները պետք է ընտրեն կայքերի ֆիլտրման չորս տարբերակներից մեկը` «Ընտանիք», «Երեխա», «Տնային» կամ «Ստանդարտ»: