Իրանի ԱԳՆ-ն հերքել է Իրանի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ բալիստիկ հրթիռներ փոխանակելու մասին հայտարարությունները։
«Իրանը հրթիռների արտադրության հարցում ինքնաբավ պետություն է եւ արտասահմանյան տեխնոլոգիաների կարիք չունի»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
Անցած շաբաթ Reuters գործակալությունը հայտնել էր, որ Հյուսիսային Կորեան եւ Իրանը «երրորդ երկրի միջոցով» տեխնոլոգիաների փոխանակում են իրականացնում։




























