Ռուսաստանի Հրեական ինքնավար մարզի կենտրոնում` Բիրոբիջանում կայացել է համակարգչային ստեղնաշարերի նետման մրցույթ, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով EAOmedia կայքը:
Մրցույթին, որ նվիրված էր Սոչիի լիմպիադայի հետադարձ հաշվարկի մեկնարկին, մասնակցել են տեղական թիվ 23 դպրոցի ավագդասարանցիները: Նրանք պետք է ստեղնաշարերը նետեին հնարավորինս հեռու:
Մրցման մասնակիցները պատվոգրեր, տորթեր եւ համակարգիչների անլար մկնիկներ են ստացել:



























