ByteDance չինական տեխնոլոգիական հսկան բանակցություններ է վարում հնդկական Reliance ընկերության հետ` Հնդկաստանում TikTok վիդեոհավելվածի ֆինանսական աջակցության հարցով, հայտնում է TechCrunch-ը:

Նշվում է, որ այս քայլն ուղղված է հավելվածի ճակատագրի հնարավոր փրկությանը իր ամենամեծ շուկայում:

Աղբյուրները նշում են, որ ընկերությունները բանակցությունները սկսել են հուլիսի վերջին եւ դեռ պետք է համաձայնության գան:

Ընկերություններում այս տեղեկատվությունը դեռ չեն մեկնաբանել:

TikTok-ի բիզնեսը Հնդկաստանում ավելի քան 3 միլիարդ դոլար է գնահատվում: Հավելվածից երկրում օգտվել է ավելի քան 200 միլիոն մարդ:

Reuters-ւ նշում է, որ հունիսին Հնդկաստանի իշխանություններն արգելք էին սահմանել չինական 59 հավելվածի համար, այդ թվում` TikTok-ի` «Հնդկաստանի ինքնիշխանությանն եւ ամբողջականությանը սպառնալիքի համար» Չինաստանի հետ սահմանին լարվածության բռնկումից հետո: