Լիբիայի ներկայացուցիչները հայտարարել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը կատարելու պատրաստակամության մասին, եթե ՆԱՏՕ-ն դադարեցնի գնդակոծումները: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Լիբիայի պաշտոնյաների հետ Մոսկվայում բանակցություններից հետո: Ռուսաստանցի նախարարի կարծիքով, այժմ գլխավորը հաշտեցման ժամկետներն ու պայմանները համաձայնեցնելն է:
Մայիսի 16-ին Լավրովը հարցեր է քննարկել Լիբիայի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Աբդել-Իլլահ Հաթիբի հետ:




























