Ղազախստանի արեւմուտքում գտնվող Ակտոբե քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, եւս երեքը վնասվածքներ են ստացել։

Պայթյունը որոտացել է ազգային  անվտանգության տեղական դեպարտամենտի շենքի մոտ։ Նախնական տվյալներով, զոհվածը մահապարտ է, ով իրեն պայթեցրել է շենքի մուտքի մոտ։

Հարուցվել է քրեական գործ, դեպքի մանրամասները ճշտվում են, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։