Իրանի իշխանությունները մտադիր են շարունակել երկրի հարավ-արեւելքում գտնվող Դարհովին քաղաքի ատոմային էլեկտրակայանի շինարարությունը՝ չնայած մասնագետ-սեյսմոլոգների բողոքներին եւ Ճապոնիայի ԱԵԿ-ում տեղի ունեցած իրադարձություններին, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով գաղտնի աղբյուրներին:
Աղբյուրի տվյալներով, Իրանը նախատեսում է ԱԷԿ-ներ կառուցել երկրի եւս 19 նահանգներում, հայտնում է SalamNews-ը:




























