Ավստրիալական Մոնաշա եւ շվեդական Ուպսալա համալսարանների կենսաբանները  հայտնաբերել են «մայրական անեծքի» առաջին իրական վկայությունենրը եւ դրա կապը տղամարդու անպտղության հետ` պայմանավորված  միտոխոնդրիայում գենետիկ մուտացիաների հետ, գրում է  Medical Express-ը:

Բոլոր կենդանի օրգանիզմներն ունենում են երկու գեն` միջուկաին եւ միտոխոնդրիալ, որոնցից միջուկայինը փոխանցվում է երկու ծնողներից, իսկ միտոխոնդրիալը` միայն մորից: Տղամարդուն փոխանցված միտոխոնդրիան, որպես հետեւանք, հայտնվում է էվոլյուցիոն փակուղում, սակայն այդ գենում կատարվող փոփոխությունները կարող են բացասաբար անդրադառնալ տղամարդու առողջության վրա, ինչն էլ  հենց կոչվում է «մայրական անեծք»:

Հետազոտության ժամանակ մասնագետները պարզել են, որ միտոխոնդրիալ գենի փոփոխության հետեւանքները տղամարդկանց մոտ կարող են հանգեցնել անպտղության: