Ուկրաինական ռադիոն հրաժարվել է հիդրոմետկենտրոնից ուղիղ միացումներից, քանի որ բաժնի ղեկավարն ուղիղ եթերում քաղաքական հայտարարություն է արել:

Մայիսի 12-ին ուղիղ եթերում Լյուդմիլ Սավչենկոն սկսել է խոսել եղանակի մասին բնության գեղեցկության մասին բառերով: «Չի կարելի անտարբեր մնալ այդ գեղեցկության հանդեպ: Երբեմն թվում է, որ բնությունը մեզ նման հրաշակի օրեր է տալիս` փոխհատուցելու երկրում տիրող անկարգությունը, անօրինությունն ու անարդարությունը»,- ասել է Սավչենկոն:

«Անհասկանալի է, թե որքան պետք է չսիրել այս դրախտային հողը, այս երկիրն ու ուկրաինացի ժողովրդին, որ նման կերպ նվաստացնել»,- հավելել է նա: