Ռուսաստանի Պետական դուման երկրորդ եւ հիմնական ընթերցմամբ ընդունել է «Ժամանակի հաշվարկման» մասին օրինագիծը: Նորարարությունն ուղղված է ՌԴ տարածքում ժամանակի եւ օրացույցային օրվա հաշվարկման մասին օրենսդրական հիմքեր ստեղծելուն:
Ինչպես հայտնում է«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, երկրորդ ընթերցմամբ օրինագծում մտցվել է 11 փոփոխություն: Դրանց մեծամասնությունն ունի իրավական-տեխնիկական բնույթ: Բացառություն է կազմում միայն մեկ մշակում, որով չեղյալ է համարվում ժամացույցի սլաքները հետ կամ առաջ տանելը:




























