Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մայիսի 24-25-ին տեղի կունենա ԵԱՀԿ-ի սեմինար` նվիրված ինչպես արդեն առկա, այնպես էլ հնարավոր հակամարտությունների առանձնահատկություններին:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԵԱՀԿ մամուլի ծառայությունից, միջոցառմանը կմասնակցեն ԵԱՀԿ անդամ երկրների շուրջ 300 պաշտոնատար անձ, որոնց շարքում կլինեն պաշտպանության նախարարներ, փորձագետ կոնֆլիկտաբաններ, բարձրաստիճան հրամանատարներ եւ դիվանագետներ:
Սեմինարի նպատակը ԵԱՀԿ տարածքում անվտանգության վրա ինովացիոն ռազմական հայեցակարգերի ու տեխնոլոգիաների ազդեցության ուսումնասիրությունն է:




























