ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ճնշում գործադրել նաեւ չինական այլ ընկերությունների վրա, ինչպիսին է Alibaba տեխնոհսկան, ԱՄՆ-ում TikTok-ի գործունեությունը սահմանափակելուց հետո, հաղորդում է Reuters-ը։
Պատասխանելով հարցին՝ կա՞ն արդյոք այլ չինական ընկերություններ, որոնց գործունեությունն արգելելու շուրջ նա մտածում է, օրինակ, Alibaba-ն, Թրամփը հայտարարել է․ «Դե ինչ, մենք դիտարկում ենք այլ բաներ, այո»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ թրամփը ստորագրել էր հրաման, որով արգելվում է ByteDance ընկերությանը (TikTok-ի սեփականատեր) ձեռքբերել musical.ly երաժշտական ծառայությունը, ինչպես նաեւ պահանջել է 90 օրվա ընթացքում հրաժարվել ԱՄՆ-ում TikTok-ի աշխատանքի հետ կապված ակտիվներից, եւ փոխանցել ԱՄՆ-ում հավաքված օգտատերերի անձնական տվյալները։
«Կան հավաստի տվյալներ, որոնց վրա հիմնվելով՝ ես համարում եմ, որ ByteDance Ltd.-ը musical.ly-ը ձեռքբերելու միջոցով կարող է ձեռնարկել գործողություններ, որոնք սպառնում են ԱՄՆ ազգային անվտանգությանը»,-ասված է հրամանում։





























