ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է օգտվել Թեհրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները միակողմանիորեն վերականգնելու մասին վիճելի դրությամբ Իրանի նախագահի հայտարարությունից հետո, որ ԱՄՆ-ը նվաստացուցիչ պատրություն է կրել Թեհրանի նկատմամբ զենքի էմբարգոն երկարաձգելու իր ձգտմամբ, գրում է The Guardian-ը։

«Մենք կվերականգնենք էմբարգոն։ Դուք կտեսնեք հաջորդ շաբաթ»։

ԱՄՆ նախագահը նաեւ մեկնաբանել է դիտարկումը, որ ԱՄՆ-ը դեռեւս շարունակում է մնալ Իրանի հետ միջուկային գործարքի «մասնակից»՝ չնայած գործարքից դուրս գալու մասին Թրամփի որոշմանը։

Փորձագետները նախազգուշացնում են, որ պատժամիջոցները վերականգնման հետեւանքով ՄԱԿ-ի ԱԽ-ն կարող է հայտնվել ավենավատ դիվանագիտական ճգնաժամերից մեկում։

Պատժամիջոցները վերականգնելու դեմ էին քվեարկել Ռուսաստանն ու Չինաստանը, ընդ որում՝ ՄԱԿ-ի ԱԽ 11 անդամներ, ներառյալ՝ Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան, ձեռնպահ էին մնացել։ Պատժամիջոցների օգտին քվեարկել էր միայն ԱՄՆ-ը եւ Դոմինիկյան Հանրապետությունը։