Ռուսաստանում Նիդեռլանդների գործերի ժամանակավոր հավատարմատար Դ.Բաքքեր-Կյուլինգին կանչել են ՌԴ ԱԳՆ: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում:
«ԱԳՆ-ը Նիդեռլանդական կողմին բողոք է հայտնում՝ կապված Նիդեռլանդներում ՌԴ ռազմական ատտաշեի ծառայողական մեքենայում լրտեսական սարքի հայտնաբերման հետ: Հոլանդացի դիվանագետին հրամայվել է անհապաղ միջոցներ ձեռնարկել նման միջադեպերը թույլ չտալու համար: Նման ոչ բարեկամական գործողությունները բարդացնում են առանց այն էլ բարդ երկկողմ հարաբերությունները»,-ասվում է կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:




























