Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հետ է կանչել Բելառուսում Ուկրաինայի դեսպան Իգոր Կիզիմին ուկրաինաբելառուսական հարաբերությունների հեռանկարներին գնահատական տալու համար, հաղորդում է Ուկրաինայի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Ես որոշում եմ կայացրել հետ կանչել Բելառուսում Ուկրաինայի դեսպան Իգոր Կիզիմին Կիեւում խորհրդակցությունների համար»,-ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան, հաղորդում է «112 Ուկրաինա»-ն:
Նրա խոսքով՝ «Վագների» ուժայինների փոխանցումը խաթարել է երկու երկրների միջեւ վստահությունն ու ծանր հարված հասցրել երկկողմ հարաբերություններին: Նա նաեւ հիշեցրել է, որ Լուկաշենկոն Ուկրաինային բազմիցս մեղադրել է Բելառուսի դեմ ոչ բարեկամական քայլերի մեջ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ուկրաինայի նախագահի գրասենյակն ուսումնսիրում է Ուկրաինայի վրա Բելառուսի իրադարձությունների ազդեցությունը:





























