Երջանկությունը վատ է, պարզել են գիտնականները: Երջանկությունն ու անգամ դրա ձգտումը կարող են վնասել հոգեվիճակը, թունավորել կյանքն ու անգամ կրճատել այն, պնդում են ԱՄՆ-ի Եյլի համալսարանի, Դենվերի համալսարանի եւ Երուսաղեմի Հրեական համալսարանի մասնագետները:
Դա է վկայում հավաքված նյութը: Գիտնականները պարզել են, որ մանուկ հասակում ուրախ եւ զվարթ ապրած երեխաները ապրում են միջինն ավելի քիչ, քան ավելի տխուր ընկերները:
Երջանկության զգացումը խնդիր է: Դժբախտություն է բերում նաեւ երջանիկ լինելու մասին գրքերը: Վերջապես, եթե մարդը երջանիկ է, ստեղծագործաբար մտածելու նրա ընդունակությունը նվազում է: Այդ կապակցությամբ գիտնականները խորհուրդ են տալիս քիչ մտածել երջանկության մասին:





























