Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը կարող է անձամբ գլխավորել Իրանի նավթի նախարարությունը` դրա վերակազմավորումից հետո, քանի որ գերատեսչությա ղեկավարը ազատվել է զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է AME Info-ն` վկայակոչելով Reuters-ը:

Առկա օրենսդրությամբ, նախագահը իրավունք ունի երեք ամսվա ընթացքում ներկայացնել նոր նախարարների թեկնածությունները: Այդ ընթացքում նա կամ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակում, կամ անձմաբ է գլխավորում նախարարությունը:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, Մահմուդ Ահմադինեժադը նախօրեին ազատել է երեք նախարարների` նավթի նախարար Սեիդ Մասուդ Միրքազեմիին, սոցիալական ապահովության նախարար Սադիգ Մահսուլիին, արդյունաբերության եւ հանքերի նախարար Ալիաքբար Մեհրաբիանին: