Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը նշել է Tesla 5-րդ սերնդի ավտոպիլոտի հայտնվելու հստակ ժամկետները: Ինչպես հայտնում է Electrek-ը, Մասկը վստահ է, որ տեխնոլոգիան հասանելի կլինի 6-10 շաբաթվա ընթացքում, այսինքն վերջնաժամկետը մինչեւ նոյեմբերի սկիզբն է:

Տեխնոլոգիան վարորդին թույլ է տալիս չհետեւել ճանապարհին:

Այժմ Tesla էլեկտրամոբիլները մատակարարվում են երկրորդ մակարդակի ավտոպիլոտի հետ ավտոմատացման սանդղակով: Երկրորդ մակարդակը ենթադրում է ավտոմատի՝ ղեկը, արագությունն ու արգելակը կառավարելու ունակություն, սակայն այն չի կարող արձագանքել արտակարգ իրավիճակներին, երբ վարորդի կյանքը կարող է սպառնալիքի տակ լինել:

Սակայն եթե  Tesla-ն կարողանա հասնել նոր մակարդակի 2-2,5 ամսվա ընթացքում, ԱՄՆ օրենսդրությունը թույլ չի տա վարորդներին քնել ղեկին կամ լքել վարորդական նստարանը երթեւեկության ժամանակ:

Մասկը դա լավ է հասկանում եւ պատրաստ է երկարատեւ եւ բարդ թեստավորման անցկացման: