Տղամարդու եւ կնոջ համատեղելիության վերաբերյալ հետազոտությունները եւ աղյուսակները, ինչպես նաեւ արյան կարգի հիման վրա դիետաները կեղծ գիտություն են։ Այս մասին հայտարարել է ռուս գիտնական Վլադիմիր Գորոդեցկին։
Գիտական տեսանկյունից արյան կարգի հիման վրա կառուցված ոչ մի դիետա էլ գոյություն չունի։ «Երբ մարդիկ ցանկանում են նիհարել, կարող են նիհարել արյան ցանկացած կարգ ունենալու պարագայում»,- ասել է փորձագետը,հայտնում է Вести.Ru-ն։





























