Այո, 2016թ․-ի ապրիլի 5-ին Մոսկվայում տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել է ՀՀ ԶՈՒ-ի Գլխավոր շտաբի պետ, գեներալ Յուրի Խաչատուրովը, և մինչ այդ հանդիպումը մենք պայմանավորվել էինք, թե որը պետք է լիներ մեր առավելագույն և նվազագույն խնդիրները։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, պաշտոնաթողությունից երկու տարի անց լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Ես պետք է ասեմ, որ առավելագույն խնդիրը պետք է լիներ՝ պահանջել ադրբեջանցիներից վերականգնել դիրքերի նախնական դասավորությունը, որին ադրբեջանցիները չեն համաձայնել, այն փաստարկմամբ, որ այդքան կորուստներից հետո իրենք որևէ կերպ չեն կարող արդարացնել իրենց ետվերադարձը դիրքեր։ Բայց մենք հասել ենք նվազագույնին, ընդունելիին, որ նոր համաձայնագիր չի ստորագրվել և 1994թ․-ի համաձայնագիրը մնացել է ուժի մեջ, որովհետև այն ունի մշտական բնույթ»,- հավելեց ՀՀ երրորդ նախագահը։





























